ԱՄՆ-ում կարգելվի Samsung-ի որոշ գաջեթների ներկրումն ու վաճառքը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հաղթանակ է տարել էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերության նկատմամբ դատական արտոնագրային պայքարում, սակայն իրավաբանական գործընթացները դեռ հեռու են հանգուցալուծումից, հաղորդում է Mashable-ը:
Վաշինգտոնի Դաշնային շրջանային վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի Samsung-ի որոշ գաջեթների` ԱՄՆ տարածք ներկրման արգելքի վերաբերյալ:
ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովը հաստատել է, որ հարավկորեական որոշ սարքավորումներն իրականում մշակված են Apple-ի երկու կարևոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Որպես արտոնագրային իրավունքի խախտման պատիժ կհանդիսանա Samsung-ի տվյալ գաջեթների` ԱՄՆ տարածք ներկրման և վաճառքի արգելանքը:
Դեռ հստակ սահմանված չէ, թե կոնկրետ որ գաջեթներին կվերաբերվի արգելանքը, սակայն The Verge-ի տվյալների համաձայն` դրանք կհանդիսանան Samsung Continuum, Captivate, Fascinate և Galaxy S 4G գաջեթները:
Այս որոշումը չեղյալ կարող է հայտարարել միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջերս Օբամայի վարչակազմը վետո էր դրել երկրի տարածքում ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների մի շարք հին մոդելների մատակարարումների և վաճառքի արգելքի վրա:
Թեմա
Civilnet










