Facebook-ը բանավոր խոսքի թարգմանիչ ունի

Օգոստոսի 13-ին հայտնի է դարձել, որ Facebook սոցցանցը ձեռք է բերել նոր տեխնոլոգիա և ԱՄՆ պիտսբուրգյան Mobile Technologies-ի թիմը, որը հանդիսանում է Jibbigo բջջային ծրագրի ծրագրային մշակման հեղինակը, հաղորդում է TechCrunch-ը:
Jibbigo-ն հնարավորություն է տալիս ճանաչել բանավոր խոսքն ու թարգմանել այն տարբեր լեզուներով: Այս նորամուծության շնորհիվ սոցցանցը կօգնի տարբեր երկրներում բնակվող իր օգտատերերին շփվել՝ չնայած լեզվական տարբերություններին:
Բջջային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հաղորդագրություններ ձայնագրել 20 լեզուներից որևէ մեկով և թարգմանել դրանք, թողարկվել է 2009թ.: Jibbigo-ն մշակված է iOS և Android օպերացիոն համակարգերի համար:
Թեմա
Civilnet










