Apple-ին արգելել են իրականացնել Օսլոյի օդային լուսանկարահանում

Նորվեգիայի կառավարությունը բացասական պատասխան է տվել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության խնդրանքին օդային լուսանկարահանում իրականացնել մայրաքաղաք Օսլոյում` նպատակ ունենալով ստեղծել լայնամասշտաբ պատկերներ քարտեզագրման ծառայության համար, հաղորդում է news.bbc.co.uk-ը: Ուշագրավ է, որ այս արգելքը չի տարածվում արբանյակային նկարահանման վրա:
Նորվեգական Aftenposten օրաթերթը նշում է, որ վերոնշյալ արգելքը պայմանավորված է երկրի անվտանգության նկատառումներով, քանի որ լուսանկարներում հնարավոր է՝ երևան կառավարական շենքերը:
Ի դեպ՝ ֆիննական Nokia-ի քարտեզագրման ծառայությունը պարունակում է Օսլոյի միայն որոշ տարածքների 3D պատկերներ:
Թեմա
Civilnet










