Գլխավոր Լրահոս

Sony-ի 2 նոր ֆոտոգաջեթները հայտնվել են համացանցում

Sony-ի 2 նոր ֆոտոգաջեթները հայտնվել են համացանցում
Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը մտադիր է բարձրացնել բջջային լուսանկարահանման որակը` մշակելով նոր օբյեկտիվ, որն ինքնուրույն կնկարահանի բարձրորակ լուսանկարներ և կփոխանցի դրանք կցված սմարթֆոնին, հաղորդում է Mashable-ը: Վերջերս հայտնի է դարձել, որ սմարթֆոնին ամրակցվող անսովոր լուսանկարչական սարքավորումը կպարունակի ֆոտոսենսոր, լիցքավորիչ և հիշողության կուտակման SD սարք, որի վրա կկուտակվեն լուսանկարները: Գաջեթը կցվում է սմարթֆոնին Near Field Communication (NFC) անլար կապի տեխնոլոգիայի միջոցով, որից հետո Wi-Fi-ի միջոցով վերջինիս է փոխանցում արված լուսանկարները: Նկարահանման ժամանակ որպես գաջեթի էկրան ծառայում է ամրակցված սմարթֆոնի էկրանը: Նշված տեխնոլոգիան աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների հետ: Լուսանկարներից երևում է, որ գաջեթն օգտատերերին հնարավորություն կտա իրականացնել բջջային լուսանկարահանում, որը որակաապես չի զիջի պրոֆեսիոնալ լուսանկարչական սարքերի կատարած լուսանկարներին: Sony-ն պատրաստել է նոր գաջեթի 2 տարբերակ: Առաջինը կստանա RX100MII-ին համարժեք սենսոր և Zeiss լինզաներ: Նշենք, որ RX100MII-ը Sony ընկերության բավականին թանկարժեք և թարմացված տեսախցիկներից է: Գաջեթի երկրորդ տարբերակը կլինի ավելի փոքր չափերի` ստանալով 18 Մգպ CMOS սենսոր և 10xzoom լինզաներ: Վերոնշյալ երկու նոր գաջեթների թողարկման ստույգ ժամանակահատվածը դեռ հայտնի չէ: Բացառված չէ, որ դրանք պաշտոնապես կցուցադրվեն սեպտեմբերին` բեռլինյան IFA ցուցահանդեսի ժամանակ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում