Գլխավոր Լրահոս

Apple-ը գնել է Matcha.tv-ն

Apple-ը գնել է Matcha.tv-ն
Ամերիկյան Apple ընկերությունը շարունակում է ձեռք բերել ոչ մեծ, սակայն հեռանկարային ստարտափներ: Հերթական քայլը Matcha.tv տեսածառայության գնումն էր, որը մասնագիտացված է բջջային սարքավորումների միջոցով տեսաձայնագրություններին և հեռուստատեսային ամբողջական ալիքներին մատչում տրամադրելու մեջ, հաղորդում է BusinessInsider-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Apple-ը ստարտափի համար վճարել է մոտ $1-1,5 մլն: Ընկերության մամուլի քարտուղարն արդեն հասցրել է հաստատել վերոնշյալ գործարքը: Դեռ 2013թ. գարնան վերջին Matcha.tv-ն ծառայում էր որպես տարատեսակ օնլայն տեսածառայություններից, մալուխային ալիքներից և տեսանյութերի վաճառքով զբաղվող ծառայություններից բովանդակության ագրեգատոր: Ծառայությունն ուներ նաև սոցիալական գործառույթներ`  հնարավորություն տալով օգտատերերին ներկայացնել իրենց գնահատականներն ու խորհուրդները: Վերլուծաբանների կարծիքով՝ Matcha.tv-ն կլինի հաջորդ սերնդի Apple TV-ի հիմքում, սակայն այդ մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում