Գլխավոր Լրահոս

Մենք իրավունք ունենք վերլուծել Gmail-ի հաղորդագրությունները. Google

Մենք իրավունք ունենք վերլուծել Gmail-ի հաղորդագրությունները. Google
Google-ը հայտարարել է, որ իրավասու է վերլուծել Gmail ծառայության իր օգտատերերի հաղորդագրություները, քանի որ դա հանդիսանում է տեխնոլոգիական գործընթացի մի մասը, հաղորդում է The Guradian-ը: ԱՄՆ-ի Սան Խոսե քաղաքում Հյուսիսային Կալիֆոռնիաի շրջանային դատարան ուղարկած  իր պաշտոնական հայտարարությամբ Google-ն անհամաձայնություն է հայտնում իր հանդեպ առաջադրված՝ անձնական կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ մեղադրանքի առթիվ: Google-ին հայտ են ներկայացրել մի շարք անձինք, որոնք ընկերությանը մեղադրում են իրենց նամակագրության ավտոմատացված վերլուծության միջոցով անձնական կյանքին միջամտելու մեջ: Դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին: Ինչպես նշում է ընկերությունը, Gmail-ում հաղորդագրությունների պարունակության վերլուծությունն իրականացվում է տարատեսակ տեխնոլոգիական նպատակներով, այդ թվում նաև՝ գովազդների նպատակային տարածման համար: Բացի այդ՝  «հաղորդագրությունների վերլուծությունն անհրաժեշտ է նաև սպամ տեսակի հաղորդագրությունները զտելու, համակարգչային վիրուսների տարածումը կանխելու համար»: Google-ը նշում է, որ Gmail-ի բոլոր օգտատերերը հայտնել են իրենց համաձայնությունը հաղորդագրությունների ավտոմատացված վերամշակմանը` ընդունելով այդ ծառայությունից օգտվելու մասին օգտատիրական համաձայնությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում