BlackBerry-ն ներկայացրել է BlackBerry 9720 բյուջետային սմարթֆոնը

Կանադական BlackBerry-ն ներկայացրել է ֆիզիկական ստեղնաշարով և Curve շարքի ոճով պատրաստված իր նոր բյուջետային սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը: Նորույթը, որը վաճառքի կհանվի 2013թ. օգոստոսի վերջին, ստացել է BlackBerry 9720 անվանումը:
Գաջեթն ունի 35 ստեղնից բաղկացած QWERTY ստեղնաշար, 2,8-դյույմանոց սենսորային էկրան, 800 ՄգՀց հաճախականությամբ Tavor MG1 պրոցեսոր, 512 Մբ օպերացիոն և նույնքան ֆլեշ-հիշողություն, մինչև 32 Գբ ներկառուցվող հիշողությամբ քարտարան, 5Մգպ տեսախցիկ, անհրաժեշտ ցուցիչների հավաքածու, Bluetooth, Wi-Fi և GPS, FM ռադիո:
BlackBerry 9720-ն դասվում է բյուջետային սմարթֆոնների շարքին և աշխատում է ոչ թե BB10, այլ զարգացող երկրների շուկաներում մեծ տարածում գտած BlackBerry OS 7.1 օպերացիոն համակարգի ավելի հին տարբերակով:
Սմարթֆոնը կներկայացվի 5 գունային տարբերակով:
Թեմա
Civilnet










