iOS 7-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերին

Apple-ը թողարկել է iOS 7 բջջային օպերացիոն համակարգի հերթական՝ թվով 6-րդ բետա տարբերակը, որը նախատեսված է ծրագրային մշակման մասնագետների համար, հաղորդում է BGR-ը:
Աղբյուր նշում է, որ համակարգը կներկայացվի 2013թ սեպտեմբերի 5-ին, իսկ բոլոր ցանկացողները հնարավություն կունենան թարմացնել իրենց i-սարքավորումները ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա կեսը:
Apple-ի` ծրագրային մշակման մասնագետների համար նախատեսված կայքը հաղորդում է, որ iOS 7-ի նոր տարբերակում թարմացվել է ամպային ծառայությունների անվտանգությունը: Հաշվի առնելով, որ թարմացված օպերացիոն համակարգը զբաղեցնում է 13,5 Մգբ հիշողույթան ծավալ, այն, ըստ ամենայնի, պարզապես ուղղում է սխալներն առանց համակարգի մեջ նոր կարևոր գործառույթների ավելացման:
Հենց golden master-ի տեսքով iOS 7-ը հասանելի կլնի iPhone, iPad և iPod touch գաջեթների համար ամբողջ աշխարհում:
Թեմա
Civilnet










