Գլխավոր Լրահոս

LinkedIn-ում հայտնվել են համալսարանական էջեր

LinkedIn-ում հայտնվել են համալսարանական էջեր
Գործնական կապերի որոնման և հաստատման համար նախատեսված LinkedIn սոցցանցը 2013թ օգոստոսի 20-ին սեփական հարթակի վրա նոր ծառայություն է թողարկել, որը նախատեսված է համալասարանների պաշտոնական էջերի համար, հաղորդում է TechCrunch-ը: LinkedIn-ի նոր նախագծի շրջանակում արդեն համագործակցում են ավելի քան 200 քոլեջ և համալսարան ամբողջ աշխարհում: Կրթական հաստատությունների պաշտոնական էջերը հնարավորություն կտան տեղեկացված լինել ինչպես համալսարանական, այնպես էլ վերջինիս առանձին ֆակուլտետների նորություններին, հետևել շրջանավարտների գործարար աճին, շփվել մյուս ուսանողների հետ: LinkedIn-ը մտադիր է 2013թ․ սեպտեմբերի 12-ին թողարկել նման ծառայություն դպրոցականների համար: Նոր լսարան հավաքագրելու համար LinkedIn-ը ստիպված կլինի իջեցնել սոցցանցում գրանցման համար նախատեսված տարիքային շեմը ԱՄն-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրալիայում և Հարավային Կորեայում մինչև 14, Նիդեռլանդներում` 16, Չինաստանում` 18 տարեկանի: Իսկ Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում գրանցվել կկարողանան սկսած13 տարեկանից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում