Google-ը պատրաստվում է Chrome ինտերնետ բրոուզերում ներկայացնել անհատական էջերի կառավարման համար նախատեսված նոր գործառույթը, հաղորդում է Verge-ը:
Նոր գործառույթը հնարավորություն կտա ծնողներին կառավարել իրենց երեխաների ինտերնետում իրականացրած գործողությունները, սահմանափակել որոշակի կայքերին մատչումը: Google-ն արդեն հասցրել է փորձարկել այս գործառույթը Chrome-ի փորձնական տարբերակներում: Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր անհատական էջեր՝ նախապես ներկառուցված սահմանափակումներով, որոնց հնարավոր է կառավարել հատուկ վեբ կայքից: Վերջինս ծնողներին հնարավորություն է տալիս արագ թույլատրել կամ սահմանափակել երեխաների այս կամ այլ ռեսուրսի նկատմամբ մատչումը:

Civilnet











