Նորարար տեխնոլոգիաների ոլորտի պաղեստինցի մասնագետ, Հալիլ ծածկանունով մեկը հայտնել է, որ ստիպված է եղել հրապարակել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անհատական էջում առկա սխալների մասին տեղեկությունները, հաղորդում է Mashable-ը:
Երբ սոցցանցի տեխնիկական աջակցման կենտրոնը հրաժարվել է խոսել Հալիլի հետ, նա անհրաժեշտ է համարել Ցուկերբերգին տեղեկացնել, որ վերջինիս կայքի անվտանգության համակարգը յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս գրառումներ կատարել անծանոթ օգտատիրոջ անհատական էջին:
Facebook-ի անվտանգության համակարգի խնդիրը, որը հայտնաբերել է պաղեստինցի հաքերը, հնարավորություն է տալիս սոցցանցի յուրաքանչյուր օգտատիրոջ հաղորդագրություններ թողնել մեկ այլ օգտատիրոջ «պատին»` առանց վերջինիս իր ընկերների ցուցակում ավելացնելու:
Ցուկերբերգին դիմելուց անմիջապես մի քանի րոպե անց սոցցանցի անվտանգության համակարգի աշխատակիցները խնդրել են Հալիլին ներկայացնել վերոնշյալ սխալի մանրամասները:
Civilnet











