YouTube-ի ծրագրային մշակման մասնագետները ներկայացրել են ծառայության նոր գործառույթները, որոնց շնորհիվ տեսանյութերն ավելի քիչ ընդհատումներ կունենան բջջային ծրագրերով դիտման ժամանակ, հաղորդում է TechCrunch-ը:
Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների օգտագործողները հնարավորություն կունենան միաժամանակ փնտրել և դիտել տարբեր տեսանյութեր:
Նոր գործառույթներից է Play All ստեղնը, որը հնարավորություն է տալիս գործածել երգացանկերն ամբողջությամբ, ինչը նախկինում հնարավոր չէր իրագործել:
Civilnet











