Գլխավոր Լրահոս

Google-ը հայտարարել է Helpouts վճարովի օգնականի մասին

Google-ը հայտարարել է Helpouts վճարովի օգնականի մասին
2013թ հուլիսին տեղեկություն էր տարածվել Google-ի նոր` Helpouts ծառայության մասին, որն այժմ հաստատվել է: Օգոստոսի 21-ին ընկերությունը հայտարարել է նշված ծառայության մասին, հաղորդում է BusinessInsider-ը: Helpouts-ն իրենից ներկայացնում է Hangouts տեխնոլոգիայի վրա հիմնված նոր տեսահարթակ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն գումար աշխատել իրենց իրականացրած հեռարձակումների համար: Սակայն ծառայությունը դեռ հասանելի չէ բոլորին: Google-ը հրավիրում է տարբեր մարդկանց, որոնք ունեն գիտելիքների բավական մեծ պաշար և տարբեր հարցերին պատասխանելու ունակություն` ներգրավվելու այն մասնագետների շարքում, որոնք կպատասխանեն օգտատերերի տարատեսակ հարցերին: Մասնագետների հավաքագրումից հետո հաճախորդները հնարավորություն կունենան գրանցվել տեսահանդիպմանը, մասնագետը գումար կստանա ծառայությունների դիմաց, որի 20%-ը կփոխանցվի Google-ին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում