Ամերիկյան ինտերնետում Google-ը զիջեց իր դիրքերը Yahoo-ին

ComScore հետազոտական ընկերության 2013թ. հուլիսի տվյալների համաձայն՝ Yahoo ինտերնետ կորպորացիային պատկանող կայքերը, 2008թ-ից սկսած, առաջին անգամ ամերիկյան լսարանի թվաքանակով առաջ են անցել Google-ի կայքերից, հաղորդում է Verge-ը:
Նախորդ ամսվա տվյալների համաձայն՝ Yahoo-ի կայքեր այցելել է շուրջ 197 մլն, իսկ Google-ի կայքեր` 192 մլն ամերիկացի այցելու: Համեմատության համար նշենք, որ հունիսին Yahoo-ն ունեցել է 189 մլն, իսկ Google-ը՝ 193 մլն ամերիկացի այցելու: Հետազոտությունն իրականացվել է հաշվի առնելով, որ յուրաքանչյուր այցելու մեկ ամսում գոնե մեկ անգամ այցելել է տվյալ կայքը:
Նախկինում Yahoo-ն առաջատար դիրքերում է հայտնվել 2008-ին, որի ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն կայքերի, այլև ընկերության բոլոր ծառայությունների այցելությունների քանակը:
2013թ․ մայիսին Yahoo-ի ձեռք բերած Tumblr միկրոբլոգների այցելուների քանակը comScore-ը չի ներառել վերոնշյալ հետազոտական տվյալների ցանկում: Tumblr-ը 2013թ․ հուլիսին ունեցել է շուրջ 38 մլն այցելու:
Թեմա
Civilnet










