Գլխավոր Լրահոս

Շարունակում ենք սուզվել. Հրանտ Բագրատյանը` ԱՎԾ-ի ցուցանիշների մասին

Շարունակում ենք սուզվել. Հրանտ Բագրատյանը` ԱՎԾ-ի ցուցանիշների մասին

ՀՀ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. օգոստոսի 21-ին հրապարակած` ՀՀ սոցիալական-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 21-ին ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ցուցանիշները։ Ըստ այդմ` տնտեսական աճը 2013թ. հունվար-հուլիսին՝ 2012-ի հունվար-հուլիսի նկատմամբ 4% է։ Մեկ ամիս առաջ այդ թիվը 4.4%, 2 ամիս առաջ՝ 5.3%, իսկ տարեսկզբին ավելի քան 9%։ Մի խոսքով շարունակում ենք սուզվել։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Աճը (եթե այն կա) հիմնականում ապահովվել է գյուղատնտեսության ու արդյունաբերության հաշվին։ Հիմա հասկանում եք վոլյունտարիզմը։ Ինչ վիճակագրական հիմարություններ են արվում գյուղատնտեսության նկատմամբ մի անգամ չէ, որ ասել եմ։ Իսկ այսպես կոչված արդյունաբերության աճը հանքերն են։ Ավել գործ չենք արել, ավել չենք աշխատել։ Բահերով ու կովշերով ավել բնությունից ենք վերցրել։ Եվ այս կառավարությունը սա համարում է դիվերսիֆիկացված աճ։ Ավելի լավ չէ՞ր շինարարությունը։
Հետաքրքիրը նաև այն է, որ այս էլ արդեն որերորդ անգամ աշխատավարձի աճն ավելի փոքր է, քան գներինը։ Այսպես, այս 7 ամիսներին գներն աճել են 4.7%-ով, իսկ աշխատավարձը 3.2%։ Այսպիսով, նույնիսկ կառավարությունը խոստովանում է, որ կյանքը վատացել է 1.5%-ով։ Պատկերացնում եմ, թե ի՞նչ կլինեն իրական թվերը։ Իսկ կառավարության հիմնական հատվածը զբաղված է ինտրիգներով։ Սրան-նրան կռվացնի, դատական գործեր սարքի, սուտի բացատրություններ տա, բիզնեսներ յուրացնի։ Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը սովոր է արտագաղթելուն։ Բա ի՞նչ անի։ Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում