Գլխավոր Լրահոս

Հարկերը հնարավոր կլինի վճարել էլեկտրոնային եղանակով

Հարկերը հնարավոր կլինի վճարել էլեկտրոնային եղանակով

Ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը նոր ծառայությամբ՝ հնարավորություն ընձեռելով ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին, մանր և միջին ձեռնարկատերերին այսուհետ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններն կատարել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ առանց  աշխատանքից  կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու: Այդ մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

Համակարգը առցանց վճարումների ժամանակ ստուգում է վճարողի կողմից մուտքագրված հարկատուի ՀՎՀՀ-ի և տվյալ հարկատեսակի գանձապետական հաշվեհամարի իսկությունը ՀՀ պետական ռեգիստրում գոյություն ունեցող ՀՎՀՀ-ների համապատասխան հենքի ու գանձապետարանում առկա գանձապետական հաշիվների հետ: Բացի այդ` համակարգ է մուտքագրվում (համակարգից ընտրվում է) նաև համապատասխան ՏՀՏ-ն, որից հետո միայն թույլատրվում է կատարել առցանց վճարում: Առցանց կատարված վճարումները ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշիվներին հաշվեգրվում են հաջորդ աշխատանքային օրը, եթե վճարումը կատարվել է մինչև գործառնական օրվա ավարտը, այսինքն 16:00, իսկ եթե կատարվել է 16:00-ից հետո, ապա մեկ աշխատանքային օր հետո, որի համար համակարգում կա համապատասխան հղում:

Համակարգն ի սկզբանե հնարավորություն էր տալիս էլեկտրոնային եղանակով վճարել ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը, ինչպես նաև վարչական տուգանքները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում