399801 համարանիշ ունեցող արտոնագիրը, որն ունի Methods to determine availability of user based on mobile phone status անվանումը, նկարագրում է տվյալ բաժանորդի հասանելիության ստուգման տեխնոլոգիան՝ մինչ տվյալ հեռախոսահամարի կամ հաղորդագրության մուտքագրումը:
Ծառայությունը, հավանաբար, հասանելի կլինի iPhone գաջեթների համար: Բջջային ազդանշանի, լիցքավորման մակարդակի, գտնվելու վայրի, սմարթֆոնի ընթացիկ աշխատանքային ռեժիմի մասին տեղեկատվությունները գաջեթից կփոխանցվեն Apple սերվեր, որտեղից էլ այդ տեղեկությունները կարող է վերցնել iPhone-ի օգտատերը, որն ուզում է զանգահարել կոնկրետ բաժանորդի:
Նշված ծառայությունը միտված է անհաջող զանգերի ժամանակ օգտագործողների հավելյալ ժամանակի և գումարի տնտեսմանը: Սակայն, նշենք, որ Apple-ի մշտական հսկողության տակ գտնվելն առաջացրել է մի շարք բաժանորդների դժգոհությունը, որոնք կարծում են, որ վերոնշյալ տվյալների հավաքագրումը խախտում է մարդու կյանքի գաղտնիության իրավունքը:
Apple-ը տեղեկություններ դեռ չի հայտնում, թե երբ և ինչպիսի սարքավորումների համար կգործածվի վերոնշյալ արտոնագրային տեխնոլոգիան:Apple-ն արտոնագրել է բաժանորդների հասանելիության ստուգման մեթոդը

Apple-ն արտոնագրել է բաժանորդների հասանելիության ստուգման մեթոդը՝ մինչ տվյալ բաժանորդին զանգ իրականացնելը, հաղորդում է Cnet-ը:
Թեմա
Civilnet










