Տեսանյութերի ստեղծման Luma նոր ծառայությունը Instagram-ում

Instagram ֆոտոծառայությունը «կուլ է տվել» բջջային հավելվածների ծրագրային մշակող Luma-ին, հաղորդում է TechCrunch-ը:
Luma ծառայությունը նախատեսված է պատկերի կայունացման հնարավորությամբ տեսանյութերի ստեղծման և մշակման համար: Բջջային ծրագրի օգտագործողները հնարավորություն ունեն «կիսել» իրենց ստեղծագործությունները ընկերների հետ:
TechCrunch-ի տվյալների համաձայն՝ Facebook սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են Luma-ի մասին տեղեկությունները:
Հաղորդվում է նաև, որ մոտ ապագայում Luma ծառայությունը կփակվի: Այն արդեն ջնջվել է App Store օնլայն բջջային ծրագրերի ցանկից: Հիշեցնենք, որ Instagram-ի օգտատերերի քանակն այժմ ավելի քան 130 մլն մարդ է, որոնք հնարավորություն ունեն iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային սարքավորումներից լուսանկարներ և 3-15 վրկ տևողությամբ տեսանյութեր տեղադրել սոցցանցերում:
Instagram ծառայությունում կարճ տեսանյութերի նկարահանման և դրանց տարածման հնարավորությունը հայտնվել է 2013թ․ հունիսին:
Թեմա
Civilnet










