Գլխավոր Լրահոս

Google-ը $258 մլն ներդրում է կատարել տաքսիների Uber ծառայության համար

Google-ը $258 մլն ներդրում է կատարել տաքսիների Uber ծառայության համար
Google ընկերության Google Ventures ներդրումային ստորաբաժանումը, որը մասնագիտացված է զարգացման նախնական փուլում գտնվող ստարտափներում կատարվող ներդրումներում, $250 մլն գումար է ներդրել Uber ընկերության մեջ, հաղորդում է Financial Times-ը (FT): Uber-ը տրամադրում է երթուղային տաքսիների պատվիրման և վճարման ծառայություններ: Նախկինում Uber-ում ներդրումներ են կատարել նաև այլ ընկերություններ, օրինակ, մասնավոր TPG ընկերությունը, և այսօր Uber –ի կապիտալը կազմում է $3,5 մլրդ: Google-ի աղբյուրները նշում են, որ Google Ventures ստորաբաժանումը հանդիսանում է խոշորագույն ներդրող ընթացիկ ներդրումային փուլում, Uber-ով հետաքրքրված է նաև Google-ի գլխավոր տնօրեն (CEO) Լարի Փեյջը: FT-ն հաղորդում է, որ Uber-ի գլխավոր տնօրենի` Թրեվիս Կալանիկայի խոսքով, վերոնշյալ ներդրումները կօգնեն ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկոյում տեղակայված Uber-ին հանդես գալ նոր շուկաներում: Uber բջջային ծրագիրը գործում է ավելի քան 40 քաղաքում, այդ թվում՝ Նյու-Յորքում, Լոնդոնում, Մեխիկոյում և Սինգապուրում: Նշենք, որ որոշ երկրներում երթուղային տաքսիների վարորդներն ու իրավապահ մարմինները դժգոհ են Uber-ից և փորձում են սահմանափակել վերջինիս օգտագործումը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում