Ascend P6 գաջեթի համեմատ, որը Huawei ընկերությունը ներկայացրեց 2013թ․ հունիսին, BBK-ի առաջարկվող մոդելն 0,43 մմ-ով ավելի կոմպակտ է:
Vivo X3-ի կապույտ գույնն ունի ռեկորդային բարակություն, իսկ սպիտակ գույնով տարբերակը քիչ ավելի հաստ է` 5,95 մմ: Նորույթը Չինաստանում կվաճառվի $410-ով: Այլ երկրներում նոր գաջեթի հայտնվելու մասին դեռ տեղեկություններ չկան:
Vivo X3-ն ունի 5-դյույմանոց էկրան, քառամիջուկ MediaTek պրոցեսոր, 1 Գբ օպերացիոն հիշողություն, 8 Մգպ հիմնական և 5 Մգպ երկրորդային Full HD տեսախցիկներ: Ազատ հիշողության ծավալը կազմում է 16 Գբ, որը հնարավոր չէ մեծացնել microSD քարտարանի օգնությամբ: Գաջեթն աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:Չինաստանում ներկայացվել է աշխարհում ամենաբարակ Vivo X3 սմարթֆոնը

Կենցաղային տեխնիկա արտադրող չինական BBK Electronics LTD ընկերությունը ներկայացրել է իր կատեգորիայում աշխարհում ամենաբարակ Vivo X3 սմարթֆոնը, հաղորդում է Cnet-ը: Վերջինիս բարակությունը կազմում է 5,75 մմ:
Թեմա
Civilnet










