Գլխավոր Լրահոս

Yahoo!-ն սկսել է օգտատերերին բաժանել իրենց ցանկալի անունները

Yahoo!-ն սկսել է օգտատերերին բաժանել իրենց ցանկալի անունները
Yahoo!-ն իր օգտատերերին սկսել է «ցանկալի անունների» գրանցման հղումներ ուղարկել: Մեկ ամիս առաջ Yahoo!-ն հայտարարել էր հատուկ կայքի ստեղծման մասին, որտեղ օգտատերերը հնարավորություն ունեն իրականացնել նախկինում երբևէ զբաղեցրած օգտատիրական անվան գրանցման հարցում: Ընկերությունը որոշել է հետ վերցնել այն էլեկտրոնային հասցեները, որոնք չեն ակտիվացվել 12 ամսվա ընթացքում: Նիքնեյմի գրանցման համար հատկացվում է 48 ժամ: Նոր օգտատիրական անունը մատչում է տրամադրում Yahoo!-ի բոլոր ծառայություններին` այդ թվում նաև Flickr-ին: Ընկերությունը նշել է, որ որևէ օգտատիրոջ անձնական տվյալները չեն հրապարակվի վերոնշյալ ծրագրի շրջանակում: Հատկանշական է, որ օգտատիրական «ցանկալի անունները» վճարովի են: $1,99-ով առաջարկվում է լրացնել Watchlist-ը` առավելագույնը 5 ցանկալի նիքնեյմով: Հաջորդ 3 տարվա ընթացքում դրանցից որևէ մեկի ազատվելու դեպքում Yahoo!-ն ևս կտեղեկացնի օգտատիրոջն այդ մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում