Գլխավոր Լրահոս

Facebook-ը ներկայացրել է «ընդհանուր ֆոտոալբոմ» նոր գործառույթը

Facebook-ը ներկայացրել է «ընդհանուր ֆոտոալբոմ» նոր գործառույթը
Facebook սոցցանցը 2013թ․ օգոստոսի 26-ին հայտարարել է «ընդհանուր ֆոտոալբոմ» նոր գործառույթի ներմուծման մասին, հաղորդում է Mashable-ը:
Մինչ այժմ սոցցանցի օգտատերը հնարավորություն ուներ ներբեռնել լուսանկարներն այն ալբոմի ներսում, որը ստեղծել էր ինքնուրույն: Այդտեղ նա հնարավորություն ուներ տեղադրել մինչև հազար լուսանկար: Նոր գործառույթը ալբոմի հեղինակին հնարավորություն կտա որոշել 50 այլ օգտատերերի անունները, որոնք ևս հնարավորություն կունենան լուսանկարներ ավելացնել նշված տեղում: Այդ 50 օգտատերերից յուրաքանչյուրը կարող է ներբեռնել մինչև 200 լուսանկար տվյալ ալբոմում: Ալբոմի հեղինակը նաև հնարավորություն կունենա որոշել օգտատերերի մատչման պայմաններն ու հետագա գործողությունները: 2013թ․ օգոստոսի 26-ին նոր գործառույթը հասանելի է դարձել սահմանափակ թվով օգտատերերի համար: Շուտով այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում