Nokia-ն կներկայացնի Sirius պլանշետը

2013թ սեպտեմբերի 26-ին կայանալիք միջոցառման շրջանակում Nokia-ն կներկայացնի Windows RT օպերացիոն համակարգով աշխատող նոր պլանշետ, հաղորդում է Verge-ը:
Sirius անվանումով գաջեթը նման է Lumia սմարթֆոնին: Sirius-ը կունենա 10,1-դյույմանոց էկրան, քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և 32 Գբ ներքին հիշողություն:
Պլանշետը կունենա երկու տեսախցիկ (6 և 2 Մգպ), հիշողության քարտարան, Micro-HDMI, Micro-USB, կաշխատի նաև LTE ցանցերի հետ:
Nokia-ն ծրագրում է թողարկել նշված պլանշետի հատուկ ստեղնաշար, որը կունենա լիցքավորման հնարավորություն:
Verge-ը նշում է, որ Sirius-ը կլինի ավելի բարակ, քան iPad 4-ը (9,4 մմ), կկշռի մոտ 0,5 կգ, սակայն գնային առումով մոտ կլինի Apple-ի պլանշետներին:
Թեմա
Civilnet










