Samsung-ը շուտով կներկայացնի Galaxy պլանշետ դպրոցականների համար

Նոր ուսումնական տարվա նախաշեմին համացանցում տեղեկություններ են տարածվել նոր Galaxy Tab 3 Kids (SM-T2105) պլանշետի մասին, որը նախատեսված է երեխաների համար, հաղորդում է Softpedia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Samsung-ն այս գաջեթը կներկայացնի 2013թ. սեպտեմբերի սկզբին` Հարավային Կորեայում:
Galaxy Tab 3 Kids (SM-T2105)-ը հանդիսանում է Galaxy Tab 3 7.0 Wi-Fi պլանշետի տարբերակներից մեկը, որը կպահպանի վերջինիս բնութագրիչները: Փոփոխությունները վերաբերում են արտաքին տեսքին. այն կլինի վառ՝ դեղին ու նարնջագույն ձևավորմամբ:
Galaxy Tab 3 Kids-ը կունենա 7-դյույմանոց սենսորային էկրան, 1,2 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, 1 Գբ օպերացիոն հիշողություն, microSD հիշողության քարտարան, Bluetooth, Wi-Fi, 3,2 Մգպ հիմնական և 1,3Մգպ երկրորդային տեսախցիկներ: Գաջեթը կաշխատի Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Հատկանշական է, որ պլանշետն ունի դպրոցականների համար նախատեսված ուսուցողական և տարատեսակ բջջային ծրագրեր: Galaxy Tab 3 Kids-ի արժեքը դեռ հայտնի չէ:
Թեմա
Civilnet










