Գլխավոր Լրահոս

Parallels Access. Windows-ը iPad-ի ներսում

Parallels Access.  Windows-ը iPad-ի ներսում
Ամերիկյան մասնավոր Parallels ընկերությունը, որը մասնագիտացած է հոսթինգային ծառայությունների վիրտուալիզացիայի ծրագրային ապահովման ոլորտում, հայտարարել է iPad պլանշետների համար նոր բջջային ծրագրի և ծառայության թողարկման մասին, հաղորդում է Mashable-ը:
Parallels Access-ը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով օգտվել սեփական Mac կամ Windows համակարգիչների ցանկացած ծրագրից` անմիջապես iPad-ի միջոցով:
iPad-ի հայտնվելու պահից նման ծրագրեր շուկայում բազմիցս թողարկվել են, սակայն վերջիններս ունեցել են մի կարևոր սահմանափակում` iPad-ի էկրանից կառավարումն իրականացվել է անհատական համակարգչի մկնիկի օգնությամբ, ինչն այնքան էլ հարմար չէ: Parallels Access-ի օգնությամբ բջջային ծրագրերը կառավարվում են ժեստերի օգնությամբ՝ բնականաբար ինտերնետի առկայության դեպքում:
iPad-ի համար նախատեսված Parallels Access բջջային ծրագիրը հնարավոր է բեռնել App Store օնլայն խանութից` համապատասխանաբար Mac կամ անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակներով:
Mac օգտատերերին այն տրամադրվում է երկու շաբաթ, իսկ Windows օգտատերերին` 90 օր անվճար ժամանակով: Դրանից հետո հարկավոր է վճարել արտոնագրային տարբերակը գնելու համար, որի արժեքը $79 է: Parallels-ում քաննարկվում են նաև Android պլանշետների համար նշված բջջային ծրագրի տարբերակի թողարկման հնարավորությունները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում