Հատկանշական է, որ նշված խնդրից ձերբազատվելն այդքան էլ հեշտ չէ: Այն արգելափակում է բրաուզերային կարգավորումների մատչումը և արգելում տեղափոխվել հակավիրուսներ առաջարկող ընկերությունների կայքեր:
Վերլուծաբանների կարծիքով՝ վիրուսը ստեղծել են թուրք հաքերները: Վիրուսը տարածվում է բավական արագ՝ ժամում 40 հազ․ հարձակում արագությամբ, ինչի հետևանքով վնաս է կրել է Chrome բրաուզերից օգտվող 800 հազ օգտատեր:
Google-ն արդեն արգելափակել է վիրուսը, իսկ Facebook-ն աշխատանքներ է տանում վիրուսային հղումների մաքրման ուղղությամբ:Facebook-ի 800 հազ օգտատեր դարձել է նոր վիրուսի զոհ․ NYT

Համացանցում նոր վիրուս է տարածվել տեսանյութի տեսքով, որն իբր պատրաստված է Facebook սոցցանցում առկա ընկերների կողմից, հաղորդում է New York Times (NYT)-ը:
Հաքերների նշված գործողություններից արդեն տուժել է ավելի քան 800 հազ ֆեյսբուքյան օգտատեր: Վիրուսի վրա տանող հղումը օգտատերերը ստանում են էլեկտրոնային նամակի կամ անձնական ֆեյսբուքյան հաղորդագրության տեսքով, որը տեղեկացնում է, թե իբր տվյալ օգտատերը նշված է ընկերների տեսանյութերից մեկում: Նշված URL հասցե տեղափոխվելու դեպքում օգտատիրոջն առաջարկվում է բեռնել տվյալ պահին օգտագործվող բրաուզերի համար նախատեսված հատուկ հավելված` տեսանյութը դիտելու համար:
Այն բանից հետո, երբ վնասակար ծրագրային ապահովումը հայտնվում է համակարգչում, հաքերներն անմիջապես մատչում են ստանում տվյալ օգտատիրոջը պատկանող ցանկացած` այդ թվում նաև բրաուզերում առկա տեղեկատվությանն ու Facebook, Twitter և այլ սոցցանցերի ամբողջ անձնական տեղեկատվությանը:
Թեմա
Civilnet










