Գլխավոր Լրահոս

Google-ը G-մեքենա է պատրաստում

Google-ը G-մեքենա է պատրաստում
Google-ը համագործակցության պայմանների վերաբերյալ բանակցություններ է վարում ավտոմոբիլային դետալներ արտադրողների հետ: Ընկերությունը հավանաբար մտադիր է գրավել ավտոմեքենաների տեղափոխման շուկան: Google-ը ավտոմեքենաների բաղադրիչներ արտադրող Continental AG and Magna International ընկերությանը ներկայացրել է այն բնութագրիչները, որոնք նախատեսված են ռոբոտ տաքսիների ստեղծման համար: Այդ տաքսիները կկարողանան ինքնուրույն տեղափոխել հաճախորդներին նշված հասցեով:
Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթի տվյալների համաձայն, Google-ը նաև դիտարկում է առաջատար ավտոարտադրողների հետ համագործակցության տարբերակները:
Google-ի հիմնադիրներից Սերգեյ Բրինը կարծում է, որ առաջին ամբողջովին ավտոմատացված մեքենաները ճանապարհներին կհայտնվեն 2017-ին: ԱՄՆ Նեվադա, Ֆլորիդա և Կալիֆոռնիա նահանգների իշխանությունները թույլ են տվել իրենց նահանգներում անցկացնել ավտոմատացված մեքենաների փորձաշրջանը: Ամերիկյան հսկան ավտոմատացված ղեկավարման համակարգերը մշակում է դեռևս 2010թ-ից: Դրանց հիմնական բաղադրիչը LIDAR-ն է (Light Detection and Ranging): Վերջինս իրենից ներկայացնում է շրջակա միջավայրը մի քանի լազերային հեռավորության չափիչներով սկանավորման համակարգ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում