Գլխավոր Լրահոս

Google-ն իջեցրել է Nexus 4-ի արժեքը մինչև $199

Google-ն իջեցրել է Nexus 4-ի արժեքը մինչև $199
Google-ը գրեթե 1/3-ով իջեցրել է իր Nexus 4 սմարթֆոնի արժեքը, հաղորդում է Verge-ը: Այժմ գաջեթի արժեքն ԱՄՆ-ում կազմում է $199՝ $299-ի փոխարեն, իսկ 16 Գբ հիշողությամբ տարբերակը՝ $249: Այս ակցիան տարածվում է նաև Ավստրալիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: Google-ն այս սմարթֆոնը թողարկել է մեկ տարի առաջ: Այն ունի հինգմիջուկանոց Qualcomm պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն հիշողություն, 4,7-դյույմանոց էկրան և աշխատում է Android Jelly Bean 4.2 օպերացիոն համակարգով: Nexus 4-ի արժեքի իջեցման մասին որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մրցակից Apple ընկերության կողմից 2013թ․ սեպտեմբերի 10-ին երկու նոր սմարթֆոնների ներկայացման հանգամանքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում