Հայաստանի տարածքում ավարտվել են 2013թ. ծիրանի մթերման աշխատանքները: Ինչպես հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47%-ով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13. 044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 8.855 տոննայի փոխարեն:
Ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից՝ 19.810 տոննա՝ ՌԴ, 2.593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ ՈՒկրաինա և փոքր ծավալներով նաև այլ երկրներ:
Ընդհանուր առմամբ՝ ծիրանի արտահանման ծավալը 84%-ով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ցուցանիշը:
Civilnet











