Գլխավոր Լրահոս

Skype-ն ստեղծում է 3D ֆորմատով տեսազանգեր

Skype-ն ստեղծում է 3D ֆորմատով տեսազանգեր
Microsoft-ը Skype տեսազանգերի ծրագրի ներկայացուցիչների անունից հայտարարել է, որ ընկերությունն աշխատում է տեսազանգերի 3D ֆորմատի վրա, հաղորդում է BusinessInsider-ը: ԸՆկերության ներկայացուցիչները նշում են, որ տեխնիկական տեսանկյունից նրանք պատրաստ են 3D պատկերների փոխանցմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ բոլոր օգտատերերի համակարգիչներն այսօր ունեն վերոնշյալ գործառույթի հնարավորությունը: Սա նշանակում է, որ Skype-ի 3D տեսազանգերի ներդրման համար դեռ որոշ ժամանակ կանցնի: Մեսենջերի ներկայացուցիչների խոսքով՝ խնդրի հիմնական մեխը կայանում է 3D տեսախցիկների զանգվածային օգտագործման բացակայության մեջ: Նրանք նաև նշում են, որ ընկերությունն այժմ պատրաստվում է թողարկել Playstation 4-ի և մի շարք Sony հեռուստացույցների համար նախատեսված ծրագրի տարբերակը՝ 3D ֆորմատով օգտագործելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում