Գլխավոր Լրահոս

Թողարկվել է Flickr-ի թարմացված տարբերակն iOS-ի համար

Թողարկվել է Flickr-ի թարմացված տարբերակն iOS-ի համար
Yahoo-ն թողարկել է Flickr ֆոտոծառայության թարմացված տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար, հաղորդում է Mashable-ը: Թարմացված տարբերակը ներառում է նախադիտման գործառույթներով և լուսանկարների խմբագրման գործիքներով համալրված ֆիլտրերի հավաքածու: Այն օգտատերերին առաջարկում է լուսանկարահանման համար նախատեսված նոր ֆիլտրեր՝ մինչ նկարահանման սկիզբը: Բացի այդ՝ ավելացվել են նոր ֆիլտրեր պատրաստի լուսանկարների խմբագրման համար:
Բջջային ծրագրի էջում  մի քանի օգտատեր, որոնք բեռնել և օգտվել են Flickr-ի iOS տարբերակից, հայտնել են իրենց դժգոհությունը վերջինիս աշխատանքային խափանումների վերաբերյալ: Flickr ֆոտոծառայությունը թողարկվել է 2004-ին: 2011թ․ այն ուներ 51 մլն գրանցված օգտատեր, որոնք կայք են ներբեռնել մոտ 6 մլրդ լուսանկար: 2005-ի մայիսին Yahoo-ն գնել է այն: iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված առաջին բջջային ծրագիրը թողարկվել է 2009-ին, իսկ Android-ի համար՝ 2011-ին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում