Գլխավոր Լրահոս

Օգոստոսին գնաճը կազմել է 9,3%

Օգոստոսին գնաճը կազմել է 9,3%

2013թ. օգոստոսի  դրությամբ՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 9,3%` գերազանցելով բյուջեի հիմքում դրված գնաճի թիրախային ցուցանիշը (4±1,5%)։ Համեմատության համար նշենք, որ հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 8,5%, իսկ հունիսին՝ 6,5%։ Գնաճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի թանկացմամբ։

2013թ. օգոստոսին՝ նույն տարվա հուլիսի համեմատ, խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման և բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 7,2%:

Վերոհիշյալ ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 11,26% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են գնաճի ընդհանուր մակարդակի աճին 0,81 տոկոսային կետով, իսկ հուլիս-օգոստոսին ընդհանուր ազդեցությունը կազմել է 2,49 տոկոսային կետ:

Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում  2013թ. հունվար-օգոստոսին» հրապարակման համաձայն՝ 2013թ. օգոստոսին՝ 2012թ. նույն ամսվա համեմատ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 9,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 4,3%, ծառայությունների սակագներինը` 11,2%։

Օգոստոսին՝ նախորդ ամսվա համեմատ, սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0,3%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների համապատասխանաբար 0,1% և 2,6% հավելաճ:

Պարենային ապրանքների (առանց ոգելից խմիչքի և ծխախոտի) գներն օգոստոսին ամսական կտրվածքով նվազել են 1,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի 10,7-2,6% գնանկմամբ:

Մյուս կողմից՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում օգոտոսին տարեկան կտրվածքով արձանագրվել է 32,7% գնաճ, հացամթերքի ապրանքախմբում՝ 8,1% տարեկան գնաճ, մսամթերքի գներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են 3,6%, իսկ ձկնամթերքի գները՝ 3,7%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում