BlackBerry-ն կներկայացնի BMM մեսենջերի iOS և Android տարբերակները

BlackBerry-ն շուտով կներկայացնի iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված սեփական BMM մեսենջերի տարբերակները, հաղորդում է TechCrunch-ը, վկայակոչելով ընկերության ղեկավար Թորստեն Հայնսի հայտարարությունը:
Բջջային ծրագրից հնարավոր կլինի օգտվել iOS 6 և ավելի բարձր օպերացիոն համակարգերով աշխատող iPhone/iPad գաջեթներից, ինչպես նաև Android 4.0 Ice Cream Sandwich տարբերակից բարձր համակարգերում:
BMM մեսենջերի հիմնական առանձնահատկությունը պաշտպանված պրոտոկոլով ակնթարթային հաղորդագրությունների արագ փոխանակումն է: BlackBerry համակարգի համար նախատեսված մեսենջերի տարբերակը հնարավորություն է տալիս ուղարկել մինչև 2 հազ սիմվոլներով հաղորդագրություն, մինչև 6 Գբ ֆայլ կիսել միմյանց մեջ և օգտատիրոջը ցույց տալ, թե տվյալ պահին ինչ կատարում է լսում սմարթֆոնի միջոցով:
Android-ի և iOS-ի համար հասանելի դարձնելով BMM մեսենջերը՝ BlackBerry-ն հնարավորություն կունենա արագ ընդլայնել վերջինիս օգտատիրական սահմանները, որն այժմ կազմում է ամսական մոտ 60 մլն մարդ, և ավելացնել նրա արժեքը:
Թեմա
Civilnet










