Facebook-ը պրոֆիլային դեմքերը ճանաչող նոր գործառույթ կավելացնի

Facebook սոցցանցը ծրագրում է ավելացնել օգտատերերի էջերի մոտ մեկ մլրդ լուսանկարները դեմքերի ճանաչման միասնական համակարգին, հաղորդում է Mashable-ը: Այս քայլով ընկերությունը ցանկանում է բարելավել Tag Suggets գործառույթի աշխատանքը, որն ավտոմատ կերպով լուսանկարների վրա նշումներ է կատարում սոցցանցի ընկերներին:
Այս տեխնոլոգիան սկանավորում է նոր պատկերները, որոնք մուտք են գործում սոցցանց, և համեմատում դրանք ավելի վաղ ներբեռնված նշումներ պարունակող լուսանկարների հետ: Ցանկության դեպքում՝ օգտատերը հնարավորություն կունենա հեռացնել իր անունը տվյալ լուսանկարից:
Tag Suggest գործառույթը թողարկվել է 2011-ին և եվրոպական երկրներում անհասանելի է: Այն կիրառվում է ավտոմատ նշումներ կատարելու համար:
Թեմա
Civilnet










