Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ-ն տնտեսում է հատուցումների վրա

ԱՊՊԱ-ն տնտեսում է հատուցումների վրա

Թեև ոլորտի վնասաբերությունը վեց ամիսների ցուցանիշի համեմատ նվազել է 2 տոկոսային կետով, այն շարունակում է բավական բարձր մնալ։ Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվար-հուլիսին ոլորտի վնասաբերությունը կազմում էր 66%։ Ոլորտի ընկերությունները նշում են, որ ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված 78% վնասաբերությունը բավական բարձր ցուցանիշ է, վնասաբերության կրիտիկական շեմը 70%-ն է։

Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալներից երևում է, որ վնասաբերության նվազումը պայմանավորված է հիմնականում ԱՊՊԱ պայմանագրերի թվի ավելացումով (հուլիսին կնքվել է 7067 պայմանագիր՝ հունիսի 3331-ի դիմաց) և որպես արդյունք՝ hաշվեգրված ապահովագրավճարների աճով։ Մյուս կողմից՝ ապահովագրական ընկերությունները սկսել են տնտեսել հատուցումների վրա։

Ըստ բյուրոյի՝ հատուցումների գումարի նվազումը հիմնականում պայմանավորված է «արձակուրդային» սեզոնով։ Հուլիսին բավարարված դիմումների գծով հատուցման ծավալը կազմել է Դ751 մլն, հունիսի համեմատ նվազելով մոտ 16%-ով, այն դեպքում երբ կարգավորված դիմումների քանակը ամսական կտրվածքով կրճատվել է 1,1%-ով՝ կազմելով 4040։ Համեմատության համար՝ անցած տարվա հուլիսին դիմումների քանակը կազմել է 3769։

Հաշվարկներից պարզ երևում է, որ հուլիսին ապահովագրական ընկերություններն ավելի «գծուծ» են եղել։ Խնդիրն այն է, որ հուլիսին հատուցման միջին չափը կազմել է Դ185 հազ., հունիսին այդ ցուցանիշը Դ211 հազ. էր, անցած տարվա հուլիսին՝ Դ216 հազ.։ Ստացվում է, որ ապահովագրական ընկերությունները վնասաբերությունը մեղմելու համար սկսել են տնտեսել հատուցումների վրա։

Ավտոտրանսպորտային պատահարների ավելացմանը զուգընթաց ապահովագրական ընկերությունները այսուհետ էլ շարունակելու են տնտեսել հատուցումների վրա. հակառակ դեպքում ռիսկեր են ստեղծվելու ոլորտի բնականոն գործունեության համար։

Իհարկե, 2014թ. հունվարի 1-ից լիարժեք գործելու է «բոնունս-մալուս» (զեղչերի և հավելավճարների) համակարգը, ինչը նշանակում է, որ բարեխիղճ վարորդների համար ապահովագրավճարները լինելու են ավելի փոքր, օրինախախտների համար, ելնելով թույլատրված խախտումների քանակից, ավելի բարձր։

Համակարգը, այդուհանդերձ, հնարավորություն չի տալու լուծել վնասաբերության խնդիրը։ Զեղչերի և հավելավճարների սանդղակի մեծությունները հաշվարկվել են այնպես, որ ԱՊՊԱ համակարգում հաշվեգրված ապահովագրավճարի ծավալը մնալու է գրեթե անփոփոխ։ Սա նշանակում է, որ հատուցումների ներկայիս մակարդակի պահպանման դեպքում ոլորտի վնասաբերությունը գտնվելու է 75%-ի շրջակայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում