Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել է 0,6%, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում ցուցանիշը 7,5% էր։ Աճի տեմպի նման դանդաղումը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում որպես կանոն առաջին եռամսյակը տնտեսապես ավելի պասիվ է։ Համեմատության համար՝ 2012թ. երկրորդ եռամսյակում տնեսական աճը կազմել է 7,1%՝ առաջին եռամսյակի 5,4%-ի դիմաց։
Առաջին կիսամյակի համար տնտեսական աճի նման ցուցանիշը կասկածի տակ է դնում տարվա համար բյուջեի հիմքում դրված 6,2%, ինչպես նաև նախագահի կողմից կառավարության առջև դրված 7% աճի ցուցանիշները։ Ընդ որում, հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, և որպես հետևանք՝ բարձր գնաճը, դանդաղեցնելու են տնտեսական աճը։
Որ այս տարի Հայաստանը տնտեսական աճի ցածր ցուցանիշ կարձանագրի, կանխատեսել են գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կառույցները։ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումներով Հայաստանում ընթացիկ տարում կարող է արձանագրվել համապատասխանաբար 5% և 5,1% ՀՆԱ աճ։ Ընդ որում, այս կանխատեսումներում հաշվի չի առնվել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման գործոնը։
Նշենք, որ 2012թ. կառավարությունը այս տարվա բյուջեն ծրագրելիս կանխատեսել էր, որ լրացուցիչ շուրջ Դ120 մլրդ մուտքերի մոտ կեսը կապահովի հարկային բազայի աճի, այլ կերպ՝ տնտեսական աճի և գնաճի հաշվին։
Civilnet











