Գլխավոր Լրահոս

LG-ն պաշտոնապես ներկայացրել է G Pad պլանշետը

LG-ն պաշտոնապես ներկայացրել է G Pad պլանշետը
LG-ն պաշտոնապես ներկայացրել է FHD էկրանով իր նոր G Pad պլանշետը, հաղորդում է Mashable-ը: Այն ունի 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 600 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և16 Գբ ներքին հիշողություն, 5 Մգպ հիմնական և 1,2 Մգպ երկրորդային հիշողություն, Android 4.2.2 օպերացիոն համակարգ: Պլանշետը կշռում է 338 գ, շուկայում կներկայացվի 2 գունային տարբերակով՝ սև և սպիտակ: Ընկերությունը թողարկել  է մի քանի հետաքրքիր բջջային ծրագիր՝ նախատեսված G Pad-ի համար: Դրանցից մեկը` QPair app-ը, հնարավորություն է տալիս հետևել սմարթֆոնով իրականացրած զանգերին ու գրված հաղորդագրություններին, QSlide-ը միաժամանակ 3 բջջային ծրագրերի կառավարման համար է, իսկ KnockON բջջային ծրագրի օգնությամբ հնարավոր է միացնել և անջատել գաջեթը՝ դիպչելով էկրանին: G Pad-ի վաճառքը կսկսվի 2013թ․ 4-րդ եռամսյակում: Գաջեթի արժեքի մասին տեղեկություններ ընկերությունը դեռ չի հաղորդում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում