Գլխավոր Լրահոս

Apple-ի նոր iPhone-ները կներկայացվեն սեպտեմբերի 10-ին

Apple-ի նոր iPhone-ները կներկայացվեն սեպտեմբերի 10-ին
2013թ․ սեպտեմբերի 10-ին Apple-ի համաժողովի մասին զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկությունները հաստատվել են ընկերության կողմից, հաղորդում է Mashable-ը:
Համաժողովի ժամանակ միայն նոր սերնդի iPhone-ի ներկայացմամբ ընկերությունը չի սահմանափակվի: Հավանաբար, կներկայացվեն նոր սերնդի iPhone 5S և բյուջետային iPhone 5C սմարթֆոնները: WSJ աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Apple-ը կներկայացնի երկու նոր մոդել. առաջինը կփոխարինի iPhone 5-ին, իսկ մյուսը կլինի սմարթֆոնի մատչելի տարբերակը: Ըստ սմարթֆոնների շուկայում տարածված տեղեկությունների՝ մատչելի գաջեթը կստանա iPhone 5C անվանումը և կվաճառվի ԱՄՆ-ում $490-ով, իսկ iPhone 5-ին փոխարինման եկող iPhone 5S-ը կստանա թարմացված տեսախցիկ կրկնակի լուսարձակներով, ավելի հզոր պրոցեսոր և մատնահետքի միջոցով գաղտնաբառի սկանավորման գործառույթ: Գաջեթի դիզայնը կմնա անփոփոխ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում