Գլխավոր Լրահոս

Նոր Android-ը կանվանեն ի պատիվ KitKat շոկոլադի

Նոր Android-ը կանվանեն ի պատիվ KitKat շոկոլադի
Google-ը հայտարարել է, որ հաջորդ Android (4.4) օպերացիոն համակարգը կստանա Nestle-ի թողարկած հանրաճանաչ KitKat շոկոլադի անունը, հաղորդում է Verge-ը: 2013թ․ փետրվարին Google-ի և Nestle-ի միջև Android և KitKat բրենդերի վերաբերյալ փոխշահավետ համաձայնագիր էր կնքվել, որի համաձայն երկու կողմերից որևէ մեկը մյուսին պարտավորված չէ վճարել: Այս մասին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Android-ի գործընկերային գլոբալ ծրագրերի տնօրեն Ջոն Լագերլինգը: Բացվել է Android (4.4)-ի պրոմո էջը, որում գրված է, որ Android KitKat-ի նպատակն է  Android-ը հասանելի դարձնել յուրաքանչյուրին: Android-ի նոր տարբերակի թողարկման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում, սպասվում է, որ այն կներկայացվի մինչև 2013թ․ աշնան վերջը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում