Գլխավոր Լրահոս

Amazon-ը ներկայացրել է Kindle Paperwhite բուքրիդեռը

Amazon-ը ներկայացրել է Kindle Paperwhite բուքրիդեռը
Amazon-ը ներկայացրել է նոր Kindle Paperwhite բուքրիդեռը, որն արտաքնապես նման է իր նախորդ մոդելին, սակայն ծրագրային տվյալները զգալիորեն թարմացվել են, հաղորդում է Cnet-ը: Kindle Paperwhite-ն աշխատում է 25%-ով ավելի մեծ արագությամբ, ունի նոր սերնդի լուսավորությամբ 6-դյույմանոց E-Ink Pearl 2 թաչսքրին էկրան, 2 Գբ օպերացիոն հիշողություն, որում հնարավոր է տեղադրել մինչև 1100 էլեկտրոնային գիրք: Բուքրիդեռի ճապոնական թողարկումը «կստանա» 4 Գբ հիշողություն: Փոխվել է պլանշետի լոգոտիպը՝ Kindle-ի փոխարեն Amazon: Բուքրիդեռի ծրագրային փոփոխությունները կապված են ներկառուցված Goodreads խորհրդատվական ծառայության և Vocabulary Builder բառարանի հետ: FreeTime Mode ծնողների համար հսկողության համակարգը հնարավորություն կտա հետ պահել երեխաներին Kindle օնլայն խանութից, կազմել ընթերցանության ցանկ և հետևել ընթացակարգին: Kindle Paperwhite-ի առաքումները կսկսվեն 2013թ․ սեպտեմբերի 30-ին, սակայն Amazon-ն ԱՄՆ-ում արդեն սկսել է ընդունել սարքի նախնական պատվերները: Paperwhite-ի ամենապարզ չափորոշիչներով մոդելի արժեքը կկազմի  $119: Wi-Fi/3G մոդուլով տարբերակի վաճառքը կմեկնարկի 2013թ․ նոյեմբերի 5-ին, արժեքը՝ $189:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում