Գլխավոր Լրահոս

Պայքար արևի լույսի համար-2

Պայքար արևի լույսի համար-2

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպեց Մամիկոնյանց 42-44 շենքի բնակիչներին: Բնակիչները դեռ 2012թ. մայիսին բողոքել էին Մամիկոնյանց 42, 44 և 40 շենքերի միջանկյալ հատվածում սկսված կառուցապատման դեմ:

Համաձայն քաղաքապետարանի՝ Մամիկոնյանց 42/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերը տրվել են դեռևս 2007-2008 թթ. և կառուցապատումն էլ ընթանում է գործող նորմերին համապատասխան, այսինքն՝ շենքերի միջև պետք է լինի առնվազն 11,5 մ հեռավորություն:

Բնակիչները ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեցին, որ իրականում շենքերի մեջ եղած հեռավորությունը 5 մ է, և բնակելի շենքն ամբողջովին կփակի Մամիկոնյանց 42-44 շենքի բնակիչների ցերեկային լույսի աղբյուրը:

«Ավելին, շենքերն այնքան մոտ են, որ պատուհանից կարող ենք տեսնել դիմացի շենքի ներսը»,- ասացին բնակիչները՝ նշելով, որ սա մարդու իրավունքների խախտում է և միջամտություն իրենց անձնական կյանքին:

Արբակ Վարդանյանը խոստացավ, որ հարցը կքննարկվի, իսկ բնակիչներն էլ խոստացան, որ հարցին լուծում չտալու դեպքում իրենք կանեն ավելի մեծ ցույցեր, քան Կոմիտաս 5-ում էր:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեի բնակիչները բողոքում էին իրենց բակում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման դեմ, որը, ըստ քաղաքացիների, խանգարում է իրենց հանգստին, վնաս պատճառում բնակարաններին` առաջացնելով ճեղքվածքներ պատերի մեջ: Ներկայում շինաշխատանքները Կոմիտաս 5-ում ժամանակավորապես դադարեցվել են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում