Գլխավոր Լրահոս

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունը կարող է հանգեցնել գազի 30%-ով էժանացմանը. ԵԱԶԲ

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունը կարող է հանգեցնել գազի 30%-ով էժանացմանը. ԵԱԶԲ

Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը Հայաստանին հնարավորություն կտա 30%-ով նվազեցնել գազի սակագինը, խոշոր ներդրումներ ներգրավվել և երկիրը դուրս բերել տրանսպորտային փակուղուց. ԱՌԿԱ գործակալության հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

Նա ասել է, որ վերոնշյալ անդամակցությունը Հայաստանի համար մի շարք խնդիրներ կլուծի. նախևառաջ երկիրը բավական ընդարձակ և պաշտպանված շուկայի մատչում կստանա` բարձր ավելացված արժեք ունեցող իր արտադրությունն իրացնելու համար:

Ըստ Եվգենի Վինոկուրովի` բացի այդ, խոսքը նաև արտահանման տուրքերի վերացման հաշվին գազի գնի շուրջ 30%-ով իջեցման մասին է (ներկայիս $270-ից մինչեւ $180), ինչպես նաև մի շարք «զգայուն» ապրանքների, մասնավորապես`  չմշակված ալմաստների գների նվազման:

ԵԱԶԲ-ի հաշվարկների համաձայն` անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանին թույլ կտա նաև կարճաժամկետ տնտեսական օգուտ ստանալ ՀՆԱ-ի 4%-ի չափով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում