Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում նոր վարկային ծրագիր սկսել

ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում նոր վարկային ծրագիր սկսել

Սեպտեմբերի 5-ին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել և գնահատել են համագործակցության նոր ծրագրի բանակցությունների ընթացքը։ ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր՝ երկարաձգվող վարկավորման ծրագրի տրամաբանությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է նաև Հայաստանի մակրոտնտեսական միջավայրին և ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցեր: 

Այն, որ Հայաստանը քննարկումներ է սկսել ԱՄՀ-ի հետ նոր վարկային ծրագրի շուրջ, դեռ այս տարվա ապրիլին հայտարարել էր ֆինանսների արդեն նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը։

$403,8 մլն արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա վարկային ծրագրերը ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել է 2010թ. հունիսին։ Ծրագրերի վերջնաժամկետ է սահմանված 2013թ. սեպտեմբերը։ Ծրագրի շրջանակում Հայաստանը պարտավորվել է իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն միջոցառումներ՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն, միջնաժամկետ հեռանկարում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պետական ներդրումների ավելացմանը, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցմանն ու մրցակցության ավելացմանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում