Գլխավոր Լրահոս

Հայաստանին բարդ կլինի Ղազախստանի հետ առևտուր անել. ղազախ քաղաքագետ

Հայաստանին բարդ կլինի Ղազախստանի հետ առևտուր անել. ղազախ քաղաքագետ

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունը բավական կասկածելի է, և երկրի նախագահի համապատասխան հայտարարությունը կարող է զուտ քաղաքական բնույթ կրել. ինչպես հաղորդում է ղազախական Zakon.kz կայքը, այսպիսի տեսակետ է հայտնել ղազախ քաղաքագետ, արևելագետ Ռասուլ Ժումալին:

Քաղաքագետի կարծիքով` այսպիսի ծրագրերի իրականացումը կարող է մի շարք խնդիրների բախվել: Ժումալիի խոսքով` Հայաստանին բարդ կլինի Մաքսային միության շրջանակում Ղազախստանի հետ երկկողմ առևտրի իրականացումը, քանի որ անգամ ներկայում էլ երկու երկրները շատ համեստ ծավալներով են առևտուր անում:

«Հայաստանը ներկայում որոշակի կիսատ տնտեսական շրջափակման մեջ է: Այն բավական լարված հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եվ Սարգսյանը կարծես ցանկանում է դուրս գալ դրանից [շրջափակումից]: Նրա հայտարարությունը դժվար թե ընդհանուր որևէ բան ունի տնտեսական, մաքսային գործընթացների հետ,- ասել է Ռասուլ Ժումալին` հավելելով, որ ընդհանուր աշխատանքին կարող է խոչընդոտել Մաքսային միության անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը: -Ինչպե՞ս են ապրանքներն անցնելու երրորդ պետությունների տարածքով: Իրացումը մեծ հարցականի տակ է: Ըստ ամենայնի, Սարգսյանը ցանկացել է որևէ հաճելի բան անել Վլադիմիր Պուտինի համար, որը «մտրակի և քաղցրահացի» օգնությամբ փորձում է ավելացնել միության անդամների թիվը»:

Ղազախ քաղաքագետը հավելում է, որ ներկայում Հայաստանը սերտ համագործակցում է Եվրամիության հետ և անհասկանալի է համարում այս երկու համագործակցություների հետագա համատեղումը:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում