
Ծանրոցները տեղ կհասցնեն թռչող ռոբոտները

Չինաստանի ներսում, ոչ մեծ կոմերցիոն բեռներն այսուհետ կտեղափոխվեն թռչող ռոբոտների օգնությամբ, հաղորդում է BusinessInsider-ը: Ռոբոտներն արագ և ճշգրիտ կառաքեն ծանրոցները նույնիսկ երկրի այն շրջաններ, որոնց փոստային ծառայությունները խնդիր ունեն:
Ռոբոտներ «թռցնելու» թույլտվությունը ստացել է SF Express ընկերությունը՝ համաշխարհային խոշորագույն փոստային ծառայություն, որը հայտնի է ծանրոցների բարձր արագությամբ առաքմամբ:
Ռոբոտների մանրամասն բնութագրիչները դեռ հայտնի չեն: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ դրանք տեղաշարժվում են նախապես որոշված երթուղով` GPS-ի օգնությամբ: Հատկանշական է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ ռոբոտները հնարավոր է կառավարել ձեռքով: Սարքավորումը կարող է բարձրանալ մինչև 100 մ և տեղափոխել մոտ 3 կգ բեռ: Չինացիները հնարավորություն կունենան բեռներ տեղափոխել երկրի այն շրջաններ, որտեղ բացակայում է տրանսպորտային հաղորդակցությունը: Բացի այդ՝ կխնայեն վառելիքը, քանի որ ռոբոտներն աշխատում են էներգակիր լիցքավորման սարքերի միջոցով:

Թեմա
Civilnet










