Չնայած թուրքական լիրայի արժեզրկման ռիսկին՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը վերահաստատում է բազային տոկոսադրույքը սահմանված միջակայքում (6,75-7,75%) պահելու իր մտադրությունը և մտադիր է օգտագործել նաև ոսկեարժութային պահուստները: Այս մասին ասված է տնտեսագետների և բանկիրների հետ սեպտեմբերի 5-ի դռնփակ հանդիպման ընթացքում, հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
«Հստակ ուղերձը, որ մենք ստացանք, այն էր, որ տոկոսադրույքը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում գնաճը կտրուկ չի փոխվել: Բանկը տոկոսադրույքի սահմանման քաղաքականության հարցում նախընտրում է լինել կանխատեսելի և հայտարարում է, որ եթե սա հանգեցնեի լիրայի արժեզրկման, ինքը գոհ կլինի», -թերթի հետ զրույցում ասել է հանդիպմանը ներկա բանկերից մեկի ներկայացուցիչը:
Հանդիպմանը մասնակից մի շարք տնտեսագետների կարծիքով՝ ԿԲ-ի այս մտադրությունը ակնհայտորեն նվազեցնում է անորոշությունը տոկոսադրույքի հարցում, սակայն ավելացնում է փոխարժեքի անկայունության ռիսկը:
Օգոստոսի 28-ին ԿԲ նախագահ Էրդեմ Բաշչըն հայտարարել էր, որ կարգավորիչը հրաժարվել է տոկոսադրույքի բարձրացումից: Այս հանդիպմանը բանկը վերահաստատել է տոկոսադրույքը 6,75-7,75% միջակայքում պահելու իր խոստումը:
Բաշչըի անցած շաբաթվա հայտարարության արդյունքում լիրան ռեկորդային արժեզրկում է արձանագրել, և փոխարժեքը կազմել է 2,07 լիրա/$1: Այսպիսով լիրայի արժեզրկումը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր փոխարժեքի համեմատ կազմել է 15% , քանի որ շուկաներին հետաքրքիր է եղել՝ կա՞ արդյոք առավել արդյուանվետ քայլ, քան տոկոսադրույքի բարձրացումն է:
Բանկը, այնուհանդերձ, կարճաժամկետ տոկոսադրույքի կանխատեսելիությունը հատսատել է որպես առավել ընդունելի դիրքորոշում ֆինանսական շուկաների անկանախատեսելիության նկատմամբ, ինչը, իր հերթին, պայմանավորված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի՝ քանակական մեղմման քաղաքականության դադարեցման մտավախություններով:
Photo: kusadasiweather.ne
Civilnet











