Գլխավոր Լրահոս

«Թվինինգի» գործողությունը Հայաստանում չի կասեցվել. ԵՄ

«Թվինինգի» գործողությունը Հայաստանում չի կասեցվել. ԵՄ

Եվրամիության երևանյան գրասենյակն արձագանքել է News.am-ի հրապարակմանը, թե Եվրամիությունը կասեցրել է Հայաստանի հետ «Թվինինգ» ծրագրի գործողությունը:

ԵՄ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ընդունված վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն  անմիջականորեն առնչվող ծրագրերը, և Հայաստանի ղեկավար մարմինների հետ միասին որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն  հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել և խորհրդակել անդամ պետությունների հետ: Մենք նաև հետումուտ ենք լինելու շարունակել հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները»:

«Թվինինգը» համագործակցության գործիք է, որը ԵՄ անդամ երկրների հանրային սեկտորին հնարավորություն է տալիս մասնակցելու այլ երկրների հանրային կառավարման զարգացման գործընթացին: Այն ուղղված է շահառու երկրում հաստատության զարգացմանը և արդիականացմանը վերապատրաստման, վերակազմավորման և այդ երկրի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցման միջոցով:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի վերջին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պաշտոնապես հայտարարեցին Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

Սեպտեմբերի 3-ին սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ներկայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցականի տակ է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում