Գլխավոր Լրահոս

Հայաստանը ներդրողների հետ կհանդիպի ԱՄՆ-ում և Բրիտանիայում

Հայաստանը ներդրողների հետ կհանդիպի ԱՄՆ-ում և Բրիտանիայում

Հայաստանը, նախքան եվրապարտատոմսեր թողարկելու մեկնարկը, գալիք շաբաթ նախատեսում է հանդիպումներ կազմակերպել ներդրողների հետ, հաղորդում է Reuters-ը: Ըստ գործակալության՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչները սեպտեմբերի 10-ից 13-ը համապաստախանաբար ներդրողների հետ հանդիպումներ կունենան Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում և Լոնդոնում։

Թողարկվող պարտատոմսերի ծավալը պայմանավորված կլինի շուկայական պայմաններից։

Կառավարությունն այս տարվա մայիսի 16-ին հաստատել էր միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգը: Ծրագրվում է, որ պարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալը կլինի $500 մլն, իսկ շրջանառության ժամկետը՝ 10 տարի: Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով Հայաստանի կառավարությունը միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքել Cleary Gottlieb Steen & Hamilton LLC  ընկերության հետ:

ՍիվիլՆեթի հարցմանը ՀՀ ֆինանսների նախարարությունում պատասխանեցին, որ ներդրողների հետ հանդիպումների լուրի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում