Microsoft-ը նոր Xbox One-ի վաճառքը կսկսի նոյեմբերի 22-ին

Microsoft-ը պաշտոնապես հայտարարել է, որ նոր սերնդի Xbox One խաղային համակարգը կներկայացվի 2013թ. նոյեմբերի 22-ին, հաղորդում է Mashable-ը:
Խաղային համակարգը կվաճառվի $499-ով, որն ամենաբարձր գինն է շուկայում առկա խաղային մյուս համակարգերի համեմատ: Sony-ի թողարկած PlayStation 4-ի արժեքը կկազմի $399, իսկ Nintendo-ի Wii U-ը` $299:
Microsoft-ը հայտարարել է, որ նոր Xbox One-ի հետ միասին կտրամադրվի նաև 23 խաղ, այդ թվում` Dead Rising 3-ը, Ryse: Son of Rome-ը, Call of Duty-ն և Assassin's Creed-ն:
Xbox One-ն առաջինը կարող են գնահատել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Գերմանիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի գեյմերները: Մյուս երկրներում այն կներկայացվի 2014թ.:
Թեմա
Civilnet










