Գլխավոր Լրահոս

Nissan-ը կներկայացնի իր «խելացի ժամացույցը»

Nissan-ը կներկայացնի իր «խելացի ժամացույցը»
Nissan-ը պատրաստվում է ներկայացնել Nismo Watch գաջեթը, որն իրենից ներկայացնում է վարորդների համար նախատեսված աշխարհում առաջին «խելացի ժամացույցը», հաղորդում է Mashable-ը: Նման ժամացույցներ ներկայացնող այլ արտադրողների գաջեթների համեմատ, Nismo-ն, սմարթֆոնում տեղադրված հատուկ բջջային ծրագրի օգնությամբ, կապ է հաստատելու անմիջապես ավտոմեքենայի հետ: Այն հնարավորություն կտա կառավարել ավտոմեքենայի օգտագործման արդյունավետությունը` արտացոլելով միջին արագությունն ու վառելիքի ծախսը, ինչպես նաև Nissan ընկերությունից հատուկ տեղեկատվական հաղորդագրություններ ստանալ: Բացի այդ՝ գաջեթը սեփականատիրոջ Twitter, Facebook, Pinterest և Instagram սոցցանցերի անհատական էջերի մատչման հնարավորություն կստանա: Գաջեթի ինքնուրույն աշխատանքային ռեժիմը նախատեսված է մինչև 7 օր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում